Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը ծնվել 1897թ. մարտի 13ին կարսում։ Չարենցի կատարած ահռելի աշխատանքը հայ գրականության մեջ շատ բարձր է գնահատվում, որովհետեւ նա մինջ բանաստեղծ լինելը որպես մարդ շատ յուրահատուկ անձնավորություն է եղել, որը փաստում են իր հետ շփում ունեցող մարդիկ։ Չարենցը իրեն փորձել է գրական բազմաթիվ ժանրերում և որտեղ մեծ թիվ է կազմում բանաստեղծական աշխատանքը։ Չարենցի ստեղծած աշխատանքներից մի քանիսն են «Ես իմ անուշ Հայաստանի», «Մի թե վերջին պոետն եմ ես», «Մորս համար մի գազել», «Մահվան տեսիլ», «Տաղ անձնական», «Մանուշակագույն», «Վահագն», «Դանթեական առասպել» և այլն։ Չարենցը իր ստեղծագործությունների մեջ գրեթե միշտ նկարագրում է ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկին և այնպես է նկարագրում, որ ուրիշ մեկը չէր կարողանա այդպես նկարագրել։

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանը ծնվել է 1884թ. ապրիլի 20ին։ Վարուժանը ստեղծագործեկ է արևմտահայերենով։ Նա իր գրական կյանքի ընթացքում հրապարակել է գրքեր, որոնցից են հեթանոս երգեր, հարճը, երկերի ժողովածու և այլն։ Բացի գրքերից Դանիել Վարուժանը գրել է նաև բանաստեղծություններ, որոնցից միքանիսն են «Կակաչներ», «Երեք Քույրեր», «Հաշիշ», «Ձոն»։ Վարուժանը մահացել է վաղ հասակում, սակայն իր ապրած տարիների ընթացքում կատարած աշխատանքից մեզ է հասել գրականության մեծ պաշար։ Դանիել Վարուժանի հայրը բանտում էր և իր կյանքի մի հատված նա անցկացրել է առանց իր հոր և հոր մասին ևս գրել է բանաստեղծություն «Հայր Օրհնե» որտեղ նա նշում է հոր և իր բաց թողնված ժամանակը և հայրական օրհնություն է խնդրում իր հետագա կյանքի համար։ «Ձոն» ստեղծագործության մեջ նա պատմում է իր ստեղծագործական աշխատանքի մասին, որը վերագրում և նվիրում է իր հայրենիքին։ Իմ կարծիքով Դանիել Վարուժանը, որպես ստեղծագործող, ինչպես հայ ստեղծագործողներից շատերը հայ գրականության մեջ զբաղեցնում է առանձնահատուկ տեղ։

Ակսել Բակունց

Ծնվել է հունիսի 13ին 1899թ.։ Բակունցի ծննդավայրը Գորիսն է։ Բակունցի ամենահայտնի ստեղծագործություններից են «ալպիական մանուշակը», «սպիտակ ձին», «նամակ ռուսաց թագավորին» և այլն։ Բակունցը իրեն փորձել է տարբեր մասնագիտություններում, որոնցից են՝ արձակագիր, սցենարիստ, թարգմանիչ, գրող, ուսուցիչ, բանասեր, արվեստների գործիչ։ Բակունցի ազգանունը փոխակերպված է, նրա հոր տոհմական ազգանունը Բեգունց էր, անունը նույնպես փոխակերպված է, Բակունցի հայրը նրան անվանակոչել է Ալեքսանդր Ալեքսանդրապոլ քաղաքի պատվին իր ընկերների խնդրանքով, սակայն Բակունցը իր պատանեկան տարիներին խաղացել է Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսում, որտեղ նրա կերպարի անունը Ակսել էր և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Վանի Թագավորություն

Վանի Թագավորությունը իշխել է մ. թ. ա. 9-5րդ. դարերում։ Տարբեր արձանագրություններում Վանի Թագավորությունը ունի տարբեր անվանումներ, որոնք են «Բիայնիլի», «Նաիրի», «Ուրարտու», «Արարատյան թագավորություն»։Վանի մայրաքաղաքն է եղել Տուշպան, Տոսպը, կրոնը Հեթանոսությունը, լեզուն Ասորերենը։ Վանի Թագավորության թագավորներն են Արամեն մ․թ․ա 860-840թ., Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., Սարդուրի Ա-ն մ.թ.ա. 830ական թվականներ, որին հաջորդում է Իշպուինիին, որը իր որդի Մենուայի հետ հզորացնում է երկիրը։ Երկիրը էլ ավելի է հզորացնում Մենուայի որդին Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 786-764թ. ։ Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունը իր ամենահզոր ժամանակն է ապրում։ Արգիշտի Ա-ին հաջորդում է նրա որդին Սարդուրի Բ-ն, որը նույնպես երկիրը անառիկ է պահում թշնամիների համար և դրա հետ մեկ տեղ ընդլայնում է երկրի սահմանները։ Սարդուրի Բ-ից հետո երկիրը անկում է ապրում և նրան հաջորդում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնականապես անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Քսենոփոնն ու Հայաստանը։ Քսենոփոնի Հայաստան այցելույթյունը։

Քսենոփոնը պատմիչ էր, որը զորավարների հետ անցնում էր երկրներով և իր պատմական արձանագրություններն էր կազմում տարբեր ժողովուրդների մադին և ոչ միայն։ Օրերից մի օր Քսենոփոնի ճանապարհը անցնում էր հայաստանով և նա հարկադրված պետք է մի քանի օր անցկացներ հայաստանում։ Քսենոփոնը այդ հնարավորությունը բաց չի թողնում և նկարագրում է հայ ժողովրդի առօրյա կյանքը։ Նա իր արձանագրություններում Հայերի մասին նշում է, որ Հայերը շատ աշխատասեր, ստեղծագործող և հյուրասեր ժողովուրդ են։ Հայաստանում նա առաջին անգամ փորձել է գարեջուրը և նկարագրել է որպեզ գարուց պատրաստված գինի, որի վրա լողում էին գարու հատիկները և այդ ամենը լցված էր կավանոթի մեջ։ Քսենոփոնը Հայաստանում եղած ժամանակ նկարագրել է նաև Հայերի տների կառուցվածքը օրվա ապրուստը հայթայթող հասարակ ժողովրդի մասին։

Առաջադրանք տնտեսական փոփոխությունը բոլշևիկյան շրջանում

1) Ինչո՞վ էր պայմանավորված անցումը նէպին։ Ի՞նչ միջոցառումներ ձեռնակվեցին նէպին անցման շրջանակներում։ Գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին։ ի՞նչ հետևանքներ դրանք ունեցան։ Համեմատե՛ք ռազմական կոմունիզմը և նէպը։

Ռազմակոմունիզմի անցումը տասնյակ հազարավոր մարդկանց մոտ առաջացրեց բացասական կարծիք և սկսվեցին բողոքներ, դրանից հետո իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել մի ծրագիր, որը կոչվում է նէպ (новая экономическая политика)։ Նէպ-ը սկզբնական շրջանում իրենից ներկայացնում էր տնտեսական լուրջ փոփոխություններ, մասնավորապես ազատ առևտրի վերականգնումը և վարձու աշխատանքի կիրառումը։ իշխանությունները այդպես էլ արեցին, սակայն խոշոր արդյունաբերությունը, ֆինանսները, և արտաքին առևտրի մենաշնորհը կառավարվում էր պետությունը։ Նէպին անցնելիս առաջին հերթին փոփոխություններ կատարվեցին գյուղատնտեսության ոլորտում։ Վերացվեց պարենմասնատրումը և արգելվեց հացահատիկի ու այլ մթերքների բռնագանձումը, Այնուհետև որոշվեց պարենհարկի մասին օրենքը։ Ամեն տարի մինչև գյուղացու ցանք կատարելը, որոշվում էր պետությանը տրվող հարկի չափաաբաժինը և ցանքից հետո այդ որոշումը ենթակա չեր փոփոխման և գյուղացին միայն այդ չափաբաժինը ստանալուց հետո կարող էր ստացված ավելցուկը օգտագործել իր համար։ Հարկի այդ տեսակը երեք անգամ ավելի արդյունավետ էր քան պարենմասնատրման եղանակը։ Հայաստանում բոլոր տեսակի գյուղատնտեսական ապրանքները ենթակա էին պարենհարկի որոշմանը։ 1923թ. շրջանառության մեջ մտավ գյուղմիասհարկը, որը հնարավորություն էր ընձեռում գյուղացուն պարենհարկը վճարել ցանկացած ապրանքով։ Հետագայում ընձեռվեց հնարավորություն պարենհարկը վճարել նաև դրամով։ Արդեն 1924թ. սկզբից պետությունը հրաժարվեց բնամթերային հարկաձևից։ Նէպի կիրառումից հետո 1929թ. քիչ հողային ռեսուրսների պատճառով 40 հազար գյուղացիներ մնում էին հողազուրկ։ Ռազմակոմունիզմից նէպին անցնելուց հետո Հայաստանի տնտեսական վիճակը գրանցեց մեծ աճ, որը համեմատելի էր 1913թ. Հայաստանի տնտեսական վիճակի հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նէպի քաղաքականությունը ավելի արդյունավետ էր, քան ռազմակոմունիզմինը։

Ամառային ճամբարի Ընդհանուր ամփոփում

Այս երկու ճամբարային շաբաթների ընթացքում Կազմակերպվեցին ինտելեկտուալ խաղեր, ունեցանք պարի և երգեցողության ժամեր։ Ականատես եղանք շրջանավարտների կազմակերպած << Ցտեսություն-ցնծություն տոնախմբությանը>>։ ՈՒնեցանք հանդիպում քնարկումներ տարբեր թեմաներով։ Կազմակերպեցինք Ֆիլմի դիտումներ, ունեցանք ռազմամարզական ժամեր։ Մեդիա կենտրոնում ունեցանք տիեզերքին վերաբերվող ֆիլմի դիտում։ Ընդհանուր առմամբ ճամբարային օրերը շատ հագեցած անցան։

Օրվա ամփոփում

Այսօր ունեինք պարի ժամ, որի ընթացքում պարեցինք ժողովրդական պարեր։

Օրվա վերջում ունեինք պլանավորված հանդիպում, որի թեման էր ջուրը։ Այդ հանդիպման արդյունքում բացահայտեցինք մեզ համար հետաքրքիր բաներ կապված ջրի հետ, որոնցից էին մեր ամենօրյա խմելու ջրի աղտոտվածության աստիճանը և ջրի տարբեր ձևերի կիրառումը կյանքում։

Օրվա ամփոփում

Այսօր փորձեցինք մոտավորապես պարզել, թե միջինում ինչքան ջուր է ծախսում մարդը մեկ օրվա ընթացքում, լրացնելով իր կենսաբանական պահանջները։

Մարմնամարզության ժամին խաղացինք սեղանի թենիս։

Օրվա ամփոփում

Այսօր կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղերի մրցույթ, որտեղ մասնակցության իրավունք ունեին բոլոր ջոկատները։

Օրվա վերջում ծանոթացանք մի ինքնաշեն սարքի հետ, որը ցույց էր տալիս արևի, լուսնի և երկրի փոխազդեցությունները միմյանց նկատմամբ։