Ուսումնական անհատական պլան

Այս վիրուսը ամբողջ աշխարհում բերեց վատ հետևանքներ սկսած առողջական վերջացրած տնտեսակն խնդիրներից և ամբողջ աշխարհը այս ժամանակահատվածում մեկուսացած է տանը, բայց ստեղծված իրավիճակից պետք է քաղել միայն լավ բաները։ Ես այս ժամանակահատվածում պատրաստվում եմ կատարել…

1. շարունակել առցանց ուսուցումը

2. դիտել հետաքրքիր ֆիլմեր

3. խորանալ բիզնեսի ոլորտում

4. տնային պայմաններում ստեղծել փոքրիկ բիզնես

5. առցանց կազմակերպել անգլերենի ուսուցում

Կորոնա վիրուս

1.Ինչպես վերաբերվել կորոնավիրուսին

Պետք է հետևել բոլոր կանուներին, որը ներկայացնում է կառավարությունը, հանգիս վերաբերվել, խուճապի չմատնվել։ Հումորով վերաբերվել համաճարակին, բայց գիտակցել ամեն քայլ կատարելուց առաջ։ Պետք է գտնել համաճարակի լավ և վատ կողմերը և ըստ դրա ձեռնարկել քայլեր։ Չպետք է թողնել, որ վիրուսը ներթափանցի մեր շրջակա տարացք, պահելով մաքրություն և պարբերաբար աղտահանել շրջակա տարացքը։

2.Կորոնավիրուսն ու արդի կատակները։

Համացանցում կատակում են վիրոսի թեմայով, որը ավելի է թուլացնում է խուճապը մարդկանց մեջ։ Կազմակերպում են դիմակահանդեսներ բժշկական դիմակներով, կազմակերպվում է տարբեր հետաքրքիր և ծիծաղելի մրցույթներ հակահամաճարակային նյութերով։ Կան հումորային երգեր վիրուսի մասին։ Այդ ամենը օգնում է մարդկանց մտածել լավը վիրուսի մասին և ունենան հաճելի զբաղմունք։

3.Արտակարգ իրավիճակ․ ինչպես արձագանքել ստեղծված իրավիճակին։

Արտակարգ իրավիճակի ընդհացքում պետք չէ դուրս գալ տանից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Անհրաժեշտության դեպքում մեկուսանալ պահել բոլոր կանոնները օրինակ՝ լվացվել, պահել անհրաժեշտ հեռավորություն շփվելիս, մաքուր պահել շուրջը և ունենալ ձեռքի տակ աղտահանիչ նյութեր։ Պետք է արտակարգ իրավիճակի ժամանակը օգտագործել ճիշտ զբաղվելով այն բաներով, որոնք հաճելի են և օգտակար։ Կարելի է արտակարգ իրավիճակի ժամանակը ծախսել ֆիլմեր դիտելու, հետաքրքիր գրքեր կարդալու, տնային մարզումներով զբաղվելու և այլ օգտակար զբաղմունքներով զբաղվելու համար։

4.Ինչպես կա, և ինչպես ենք պատկերացնում կորոնավիրուսը մենք՝ հայերս։

Հայաստանում որոշակի խուճապ է տիրում կան խանութներ որոնք դատարկվում են շատ արագ։ Մարդիկ գնում են մեծ քանակությամբ սնունդ մտածելով, որ կհավաքեն սննդի պաշարներ հետագայի համար, բայց դա ավելորդ խուճապ է, որը ստեղծում է վատ ազդեցություն վիրուսի դեմ։ Կան մարդիկ ովքեր ընդհանրապես խուճապի չեն մատնվում և հետևում են անվտանգության բոլոր կանոններին։ Դեղատներում չկան առաջին անվտանգության համար անհրաժետ պարագաներ, որովհետև կան մարդիկ ովքեր գնում են շատ մեծ քանակությամբ, որը նույնպես ավելորդ խուճապ է։

5.Ինչպես պետք է իրեն դրսևորի յուրաքանչյուր քաղաքացի կորոնավիրուսի վտանգի դեպքում։

Եթե մարդու մոտ առկա է վիրուսի նախանշաններ նա պետք է դիմի բժշկի և անհրաժեշտության դեպքում հանձնի թեստ և եթե թեստի արդյունքները դրական են ապա պետք չէ մատնվել խուճապի այլ մեկուսանալ և հետևել բոլոր մեկուսացման կանոններին, ոչմի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությանբ, որովհետև կարող է վիրուսը ավելի զարգանալ և հետո նրա դեմն առնելը ավելի բարդ կլինի։ Եթե չկան նախանշաններ, բայց դուք ձեզ լավ չեք զգում ուրեմն կարող եք ինքնամեկուսանալ և չշփվել մարդկանց հետ որպեսզի վիրուսի առկայության դեպքում չվարակեք ուրիշներին։

6.Հայտնիներն ու կորոնավիրուսը

Շատ հայտնիներ համացանցում կամ հեռուստատեսությամբ հրապարակում են տեսանյութեր որտեղ խրախուսում են մարդկանց հետևել անվտանգության կանոններին չզբաղվել ինքնաբուժությամբ և այլ օգտակար տեղեկություններ են տալիս մարդկանց որպեսզի մարդկան ավելորդ խուճապը նվազեցնեն։ Կան հայտնիներ որոնք հենց իրենց օրինակի վրա են ցույց տալիս վիրուսի պաշտպանվելու կանոնները, որը ավելի շատ է մարդկանց վրա ազդում քան գովազդները։ Հայտնիներից ովքեր վարակված են վիրուսով հրապարակում են տեսանյութեր որտեղ իրենք ցույց են տալիս այն պայմանները, որը պետք է պահվի վիրուսը հաղթահարելու համար։

7.Ճիշտն ու սուտը կորոնավիրուսի մասին

Համացանցում կան նորություններ վիրուսի մասին որտեղ նշված է հիվանդների քանակի մասին, որը հիմնականում լինում է սուտ դիտումներ հավաքելու համար և այդ սուտ տեղեկություները ստեղծում են խուճապ մարդկանց մեջ, այդ ամենից խուսափելու համար պետք է հետևել միայն պաշտոնական տեղեկություններին, որը թարվացվում է պարբերաբար և հեռարցակվում է հեռուստատեսությամբ։ Համացանցում կան նաև սուտ տեղեկություններ պաշտպանման միջոցների կիրառման մասին, որը կարող է հակառակ ազդեցությունը կարողե ունենալ։ Համացանցում կան նաև ճիշտ տեղեկություններ վիրուսի դեմ պայքարելու համար, բայց կարելի է վստահել միայն պաշտոնական տեղեկություններին։

Աղտոտման խնդիրների բացասական ազդեցությունը։

Գործարանները, ավտոմեքենաները, հանքերը ազդում են օդի աղտոտման վրա, որը վնասում է մարդկանց առողջությունը։ Մարդիկ նույնպես իրենց գործողություններով աղտոտում են իրենց միջավայրը օրինակ՝ գետերի, ծովերի, լճերի, ջրանցքների մեջ աղբ գցելով մարդիկ աղտոտում են ջուրը և դա շատ մեծ ազդեցություն է թողնում երկրի վրա օրինակ՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող աղտոտված ջուրը վնասում է կենդանիների, բանջարեղենների, մրգերի ավելի լավ զարգացման վրա, որը վնասում է մարդկանց առողջությունը և երկրի տնտեսությունը։ Աշխարհում կսկսվի մեծ երաշտ, եթե մարդիկ շարունակ են աղտոտել իրենց մթնոլորտը, կտարածվի համաճարակներ և այլ աղետներ, որը կբերի երկրագնդի կործանմանը։

Վրաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության հարևան պետությունն Վրաստանի Հանրապետության սահմանները կազմում է 69 700 կմ քառ․ և բնակչության թիվը ըստ թարմացված տվյալների կազմում է 3 723 500 մարդ։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին ընդհունվում է Քրիստոնեությունը որպես հիմնական կրոն։ Վրաստանի Հանրապետություն մայրաքաղաքը Թբիլիսին է։ Բնակչության հիմնական մասը վրացիներ են, իսկ մնացած մասը Հայեր, Ադրբեջանցիներ և այլն։ Վրաստանի դրամական միավորը լարին է։ Ազգությամբ վրացի Իոսիվ Ջուղաշվիլին (Ստալինը) եղել է ամբողջ ԽՍՀՄ-ի հռչակավոր գործիչ։ 1991թ. ԽՍՀՄ կործանումից հետո Վրաստանը ընդունում է անկախացում և 1995թ. ընդհունվում է Վրացական առաջին սահմանադրությունը։ Հարևան պետություններն են Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը։ Ունի ելք դեպի սև ծով։

Վերլուծություն

Ժպիտը

Ավերակներից հոտո Այդքան տարիների ընդհացքում մարդկիկ լցվել էին չարությամբ և ամեն կերպ փորձում էին ցույց տալ իրենց չարությունը։ Մարդկանց կեսը հավատում էին, որ գալու է մի օր երբ ամեն բան նորից լավ կլինի ու մարդիկ կապրեն այնպես ինչպես իրենք են ցանկանում, իսկ մյուս կեսը արդեն համակերպվել էին իրենց միջավայրին և անգամ չեին ցանկանում հավատալ, որ մի օր իրենց կյանքը կփոխվի։ Տղան չեր ցանկանում լինել մնացածի նման չարիքով լցված դրա համար փորձում էր ինչքան հնարավոր է շուտ փախչել ամբոխի միջից և իը հետ վերցնելով մի հուշ այդ տեղից։

Առաջադրանք

Միևնույն քաղաքում ապրում էին երկու քանդակագործ։ Նրանցից ամեն մեկի հոգում, ինչպես արևը երկնքի խորքում, բոցավառվում էր գեղեցիկի կատարելատիպը։ Եվ նրանցից ամեն մեկը ճգնում էր իր հոգու այդ անձև, անմարմին գեղեցկությունը դրսևորել, հանել հոգու անհունից, ձև ու մարմին տալ նրան, դարձնել ըմբռնելի, շոշափելի։
Եվ ուժգնապես տենչում էին նրանք իրենց ներաշխարհի կատարելատիպ գեղեցիկը իրացնել-առարկայացնել, անմահացնել հավերժորեն։
Եվ նրանցից ամեն մեկը վեր առավ մարմարիոնի զանգվածը և աշխատեց նրա վրա. մեկն աշխատում էր գիշեր և ցերեկ, ցերեկ և գիշեր, ճգնելով և տառապելով, լուռ և մտախոհ, իսկ մյուսն՝ ուրախ և զվարթ երգը շուրթերին, մանկան պես խաղալով մարմարիոնի հետ։
Մեծ ամբոխը, որ խռնվում է շուկաներում և հրապարակներում, որ հացից հետո գեղեցկություն է որոնում հրճվելու համար, լռիկ ու հետաքրքիր դեգերում էր անխոնջ մեծ արվեստագետների տան շուրջը՝ գոնե մի անգամ տեսնելու այն վսեմական գեղեցկության մի ճաճանչը, որ բխում է նրանց ստեղծագործ հոգու անհունից, ինչպես արևը տիեզերական մռայլների անդունդներից։
Եվ հասավ օրը, երբ առաջին արվեստագետը ավարտեց իր երկը, և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։
Ամբոխը ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել. բացին շղարշները, և արևի ոսկեհուռ սլաքների տակ շողաց շուշանափայլ — մի չքնաղագեղ կույսի անդրի։
Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Իսկ ինքը, ձուլված ամբոխի մեջ, նրա շարքերում, նրա հետ ծնրադիր երկրպագում էր իր ստեղծագործությունը, գոհունակ և հիացած իր անրջական գեղեցկի մարմնացումով։
Եվ խոսում էր ինքն իր սրտի հետ. -«Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ»։

Հասավ այն օրը, երբ մյուս արվեստագետը, որ ստեղծագործում էր երգով ու խաղով, ավարտեց իր երկը. և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։ Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։
Ամբոխը, որ անշշուկ՝ ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել, երբ տեսավ անդրին, մի մարդու պես գետին խոնարհվեց, երկրպագեց և ծովի նման շառաչեց.
-Ահա՛ իսկական գեղեցիկը, միակ կատարյալը՝ անմահ և հավերժական. փա՜ռք և սքանչցում մեծ արվեստագետին. նա տվեց մեզ մեծ գեղեցկությունը։
Այդ միջոցին մեծ արվեստագետը, որ կանգնել էր անդրիի մոտ՝ մռայլ աչքերով և մթին կնճիռներով, խորհում էր իր հոգու օվկիանում. «Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»։
Եվ նա մռայլը աչքերին՝ վեր առավ մուրճը անդրին փշրելու համար, սակայն շրջապատ-մարդիկ բռնեցին նրա բազուկը, և ամբոխն աղաղակեց.
-Մեծ արվեստագե՛տ, նվիրիր այն մեզ, խնայիր մեզ, նա մեր գեղեցկի աստվածն է այսուհետ. մենք պաշտում ենք նրան…
Եվ արվեստագետը նորից խորհեց իր հոգու օվկիանում. «Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»։

Ապա հեռացավ հպարտ ու մենակ, մեկուսացավ և զվարթագին սուզվեց իր հոգու անհունի մեջ՝ ստեղծագործելու բուռն տենչով, որ մեծ լռությանը լեզու տա և գեղեցկի կատարելությանը մարմին զգեցնե՝ իրականացնելու իր հոգին բոլոր հավիտյանների համար։

Հարցեր

Ի՞նչը դուր չեր գալիս քանդակագործին իր աշխատանքի մեջ, որ կարծում էր դա իր ուժերի չնչին մասն է։

Ի՞նչով էին տարբերվում միմյանցից երկու քանդակագործները։

Առաջադրանք

1.Ինչպիսի ջուր ենք խմում մենք:
Շատ քիչ երկրներում են ուշադրություն դարձնում իրնց խմելու ջրին, որը կարող է ազդել բնակչության առողջության վրա։ Ջուրը ամենակարևոր բաներից է մարդու կյանքի համար, աղտոտելով ջուրը մարդը նաև վնասում է իր և ուրիշների կյանքը։ Շատ երկրներ չունեն խմելու ջուր և չեն կարողանում ապահովել բնակչությանը, այդպիսի երկրներում հիմնականում տիրում է երաշտ։

2.Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
Հիմնականում ջուրը աղտոտում են մարդիկ տարբեր թափոններ լցնելով գետերի, ծովերի, օվկիանոսների մեջ։ Տարբեր քիմիական թափոններ լցնելով ջրի մեջ մարդիկ նվազեցնում են օգտագործվող ջրի քանակը և վնասում բնակչությանը։

3.Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
Աղտոտված ջուր խմելուց մարդը կարող է ունենալ շատ լուրջ առողջական խնդիրներ կամ եթե նույն աղտոտված ջուրը օգտագործվի գյուղատնտեսության մեջ, ապա նույնպես կվնասվի բնակչության առողջութունը։

4.Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:
Քիմիական նյութերի թափոնները կամ այլ թափններ վոչնչացնելու համար, եթե չոգտագործվի ջուրը, այդ ժամանակ չի քղտոտվի ջուր և կունենանք օգտագործման համար պիտանի եմաքուր ջուր։

5.Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո:
Եթե մարդիկ պահնեն ջուրը և չաղտոտեն այն, ապա վորոշ ժամանակ հետո աշխարհում կլինի օգտագործման համար պիտանի ջուր, բայց եթե մարդիկ շարունակեն աղտոտել ջուր, ուրեմն ապագայում կսկսվի մեծ երաշտ և աշխարհը կկործանվի։

Առաջխաղացում

1.Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
Աշխարհում մարդիկ իրենց անզգույշ քայլերի պատճառով աղտոտում են օդը և վտանգում են ինչպես իրենց առողջությանը այնպաեսել մյուս մարդկանց առողջությունը։ Քիմիական գործողությունների պատճառով աշխարհում օդի աղտոտումը շատացել է այդ պատճառով մարդիկ շնչում են աղտոտված օդ և վնասում իրենց առողջութունը։

2.Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:

3.Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:
Ծխախոտ օգտագործող մարդիկ բացի նրանից, որ վնասում են իրենց առողջությունը վնասում են նաև կողքինների առողջությունը։ Բնակեցված վայրերի մոտ գործարաններ կամ հանքեր բացելով նույնպես վնասում է մարդկանց առողջությունը։ Էներգի ստանալու համար քիմիական թափոնները չվոչնչացնելու դեպքում առաջանում է բնակչության առողջության վնասում։

4.Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Ամեն մարդ, եթե հետևի իր միջավայրը և չվնասի բնությունը։ Օրինակ՝ մեքենաներով երթևեկելու փոխարեն ոտքով քայլեն, նվազի ծխողների քնակը, նվազեցվի հնաքերի շահագործման քանակը, գործարանները ավելի քիչ աշխատեն, ինչ-որ չափով կնվազի միջավայրի աղտոտումը։

5.Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:
ՀՀ-ում կլիմայի տաքացումը կարով է ազդել օդի տաքության բարձացման, որը կնպաստի մարդկանց առողջության վրա։ Կիջնի գետերի մակարդակը և մարդիկ չեն կարողանա անհրաժեշտ ջուր ապահովել գյուղատնտեսության համար և կնվազի բերքատվությունը և անասնապահությունը։ Կնվազի խմելու ջրի քանակը։ Հողը կչորանա և կդարնա ոչ պիտանի օգտագործման համար։

Առաջադրանք

1. Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
Էկոլոգիան ուսումնասիրում է մարդու շրջակա աշխարհը և ամեն մարդ պետք է ուսումնասիրի այդ գիտությունը, որպեսզի իմանա իր շուրջը գտնվող բնական և քիմիական երևույթների մասին։

2. Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:

Մարդիկ իրենց զարգացման ընթացքում աղտոտում են միջավայրը քիմիական նյութերով և դրանով ազդում են իրնց կյանքի վրա։ Վերջին տարիներին օդի աղտոտությունը բարձրացել է մեքենաների, գործարաների, հանքերի և այլ գործընթացների պատճառով։

3. Ինչպե՞ս կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Մարդկանց միջամտությունը բնության վրա կարելի է կառավարել գործարանների, հանքերի, մեքենեշինության թիվը նվազեցնելով։ Պետք է փորձել կանխել անտառահատության թիվը, ստեղծելով ավելի մատչելի պայմաներ բնակչության համար։

4. Ինչ է սպասվում մեզ ապագայում:
Եթե մենք չկարողանանք մաքուր պահել մեր միջավայրը և ամեն օր ավելի աղտոտենք այն, ուրեմն ապագայում մենք կունենանք աղտոտված օդ, ոչ պիտանի հող, խմելուն ոչ պիտանի ջուր և այլ աղետներ, որը կնպաստի մարդկանց և կենդանիների մահվան թվին։ Դա կանխելու համար պետք է բոլորը մաքուր պահեն իրենց միջավայրը և չաղտոտեն բնությունը։

Աշխատանքի իրավունք

Ամեն մարդ ունի իր իրավունքները և դրանք թերի իմանալու դեպքում մարդուն կարող են խաբել և շահագործել, իսկ եթե մարդն իր իրավունքները լավ իմանա, կարող է պաշտպանել իրեն ամեն իրավիճակում: Աշխատանքի ընդհունվելուց ամեն անձ պետք է ծանոթանա պայմանագրի բոլոր պայմաններին և կարողանա պաշտպանել իր իրավունքները ըստ իր երկրի օրենքների, իսկ գործատուն պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որ աշխատակիցը ունենա աշխատանքի համար բոլոր հարմարավետությունները: Աշխատանքային պայմանագրում նշված պայմանները պետք է լինի աշխատակցի և գործատուի համար լիարժեք, որ հետագայում չստեղծվի խնդիրներ։ Ամեն մարդ կարող է ունենալ աշխատանք իր նյութական և առողջական վիճակից ելնելով այդ պատճառով աշխատանքի ընդունվելիս մարդ պետք է ներկայացնի իր առողջության համար հաստատող թուղթ և այլ թղթեր, որոնք ցույց կտան տվյալ մարդու կենսագրությունը, որից գործատուն կարող է կատարաել եզրակացություններ։